Վերջին թարմացումը՝ 26 հունիսի 2026 թ.

Գաղտնիության քաղաքականություն

Օպերատոր՝ FlexAccesses LLC։

Սույն Գաղտնիության ծանուցումը (այսուհետ՝ «Ծանուցում») սահմանում է «Ֆլեքս Ըքսեսիս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «Ընկերություն», «Մենք») կողմից https://flexaccesses.com կայքի (այսուհետ՝ «Կայք») այցելուների և հաճախորդների (այսուհետ՝ «Օգտատեր», «Դուք») անձնական տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման կարգը։

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Օգտվելով Կայքից կամ մեր Ծառայություններից՝ Դուք տալիս եք Ձեր անվերապահ համաձայնությունը սույն Քաղաքականության պայմաններին։1.2. Մենք մշակում ենք անձնական տվյալները համաձայն ՀՀ «Անձնական տվյալն
երի պաշտպանության մասին» օրենքի։1.3. Սույն Քաղաքականությունը կիրառվում է միայն մեր Կայքում և Ծառայություններում հավաքագրված տվյալների նկատմամբ և չի տարածվում երրորդ կողմի կայքերի վրա։

2. ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մենք կարող ենք հավաքագրել հետևյալ տվյալները.2.1.
Նույնականացման տվյալներ. Անուն, ազգանուն, ընկերության անվանում։2.2.
Կոնտակտային տվյալներ. Էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար։2.3.
Տեխնիկական տվյալներ. IP հասցե, բրաուզերի տեսակ, սարքավորման տվյալներ, Կայքում գտնվելու տևողություն և այցելած էջեր։2.4.
Ծառայության տվյալներ. Հաճախորդի կայքի հասցեն (URL), որտեղ տեղադրվում է Վիջեթը, և մատչելիության կարգավորումների վերաբերյալ տեխնիկական նախընտրությունները։2.5.
Վճարային տվյալներ. Մենք անմիջականորեն չենք պահպանում բանկային քարտերի տվյալները. դրանք մշակվում են ապահով երրորդ կողմի վճարային համակարգերի միջոցով։

3. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Մենք օգտագործում ենք Ձեր տվյալները հետևյալ նպատակներով.3.1. Ծառայությունների մատուցում և Ձեր անձնական հաշվի կառավարում։
3.2. Վիջեթի աշխատանքի ապահովում և Հաճախորդի կայքի մատչելիության բարելավում։
3.3. Հետադարձ կապի ապահովում, տեխնիկական աջակցության տրամադրում։
3.4. Կայքի աշխատանքի վերլուծություն և ծառայությունների որակի բարելավում։
3.5. Գովազդային և տեղեկատվական նյութերի ուղարկում (միայն Ձեր համաձայնության դեպքում)։

4. ՎԻՋԵԹԻ ՄԻՋՈՑՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ

4.1. FlexAccesses Վիջեթը մշակված է այնպես, որ նվազագույնի հասցնի Վերջնական օգտատերերի (Ձեր կայքի այցելուների) անձնական տվյալների հավաքագրումը։4.2. Վիջեթը կարող է պահպանել օգտատիրոջ մատչելիության նախընտրությունները (օրինակ՝ տառաչափ, կոնտրաստ) տվյալ օգտատիրոջ բրա
ուզերում՝ կայքից կրկնակի օգտվելիս նույն հարմարավետությունն ապահովելու համար։

5. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ

5.1. Մենք չենք վաճառում կամ վարձակալությամբ չենք տրամադրում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց։5.2. Տվյալները կարող են փոխանցվել միայն.

  • Մեր վստահելի գործընկերներին (օրինակ՝ սերվերային հոսթինգ մատակարարողներին կամ վճարային համակարգերին), որոնք ապահովում են Ծառայության բնականոն ընթացքը։
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ պետական մարմինների պաշտոնական հարցման հիման վրա։

5.3. Կայքը կարող է օգտագործել Cloudflare, Inc.-ի ծառայությունները (ներառյալ CDN, DNS և վեբ անվտանգության ծառայությունները)՝ Կայքի անվտանգությունը, արագությունը և կայուն աշխատանքն ապահովելու նպատակով։ Այս շրջանակում Cloudflare-ը կարող է մշակել Կայքի այցելուներին վերաբերող տեխնիկական տվյալներ, այդ թվում՝ IP հասցեներ, հարցումների տվյալներ, բրաուզերի և սարքավորման տվյալներ, ինչպես նաև անվտանգության նպատակով օգտագործվող cookie ֆայլեր՝ վնասակար տրաֆիկը, DDoS հարձակումները, բոտերը և այլ անվտանգության ռիսկերը հայտնաբերելու և կանխելու նպատակով։ Cloudflare-ը մշակում է այդ տվյալները իր գաղտնիության քաղաքականության և կիրառելի տվյալների մշակման պայմանների համաձայն։

6. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

6.1. Մենք կիրառում ենք ժամանակակից կազմակերպչական և տեխնիկական միջոցներ (ներառյալ SSL կոդավորումը)՝ Ձեր տվյալները չարտոնված մուտքից, փոփոխումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար։6.2. Ձեր տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն Քաղաքականությամբ սահմանված նպատակներին հասնելու համար կամ որքան պահանջվում է օրենքով։

7. ՕԳՏԱՏԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Դուք իրավունք ունեք.7.1. Ստանալ տեղեկատվություն, թե ինչ տվյալներ ենք մենք պահպանում Ձեր մասին։
7.2. Պահանջել ուղղել սխալ կամ թերի տվյալները։
7.3. Պահանջել ջնջել Ձեր անձնական տվյալները («մոռացված լինելու իրավունք»), եթե դրանց պահպանումը այլևս օրենսդրորեն պարտադիր չէ։
7.4. Հրաժարվել մարքեթինգային հաղորդագրություններից՝ սեղմելով նամակի վերջում գտնվող «Unsubscribe» կամ «Ապաբաժանորդագրվել» հղմանը։

8. COOKIE ՖԱՅԼԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

8.1. Մենք օգտագործում ենք Cookie ֆայլեր՝ Կայքի նավարկությունը հեշտացնելու և օգտատիրոջ փորձառությունը բարելավելու համար։8.2. Դուք կարող եք անջատել Cookie-ները Ձեր բրաուզերի կարգավորումներից, սակայն դա կարող է սահմանափակել Կայքի որոշ գործառույթների հասանելիությունը։

8.3. Cloudflare-ի կողմից կարող են տեղադրվել կամ օգտագործվել որոշ cookie ֆայլեր կամ համանման տեխնոլոգիաներ՝ անվտանգության և տրաֆիկի կառավարման նպատակներով։ Այդ cookie ֆայլերը սովորաբար անհրաժեշտ են Կայքի անվտանգ աշխատանքի համար և կարող են չանջատվել Կայքի cookie կարգավորումներով։

9. ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

9.1. Մեր Ծառայությունները նախատեսված չեն 18 տարին չլրացած անձանց համար։ Մենք գիտակցաբար չենք հավաքագրում տվյալներ անչափահասներից։

10. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

10.1. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել սույն Քաղաքականությունը։ Էական փոփոխությունների դեպքում մենք կտեղեկացնենք Ձեզ Կայքում տեղադրվող ծանուցման կամ էլ. փոստի միջոցով։

11. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Սույն Քաղաքականության կամ Ձեր անձնական տվյալների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ.

«Ֆլեքս Ըքսեսիս» ՍՊԸԷլ. փոստ՝
[email protected]Կայք՝
https://flexaccesses.com

Տես նաև՝ Ծառայության պայմաններ · Cookie քաղաքականություն · Հասանելիության հայտարարություն